09 / Հունիս / 2022 : 09-43

Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 1000 դեպք է հայտնաբերվել. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը չորեքշաբթի օրը հայտնել է, որ կապիկների ջրծաղիկի ավելի քան 1000 դեպք է գրանցվել 29 երկրներում։

«Ներկայումս ԱՀԿ-ում գրանցվել է կապիկի 1000-ից ավելի հաստատված դեպք 29 երկրներից, որոնք այս հիվանդության համար էնդեմիկ չեն: Մինչ այժմ այդ երկրներում ոչ մի մահ չի գրանցվել»,- ճեպազրույցում ասաց ԱՀԿ գլխավոր տնօրենը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` հիմնականում վարակման դեպքեր են հայտնաբերվել տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց շրջանում, բայց ոչ միայն նրանց մոտ։


«Որոշ երկրներ հիմա սկսում են հաղորդել համայնքում վարակի ակնհայտ փոխանցման դեպքերի մասին, այդ թվում՝ որոշ դեպքեր կանանց շրջանում», - ավելացրել է Գեբրայեսուսը:
Նա նաև ընդգծել է, որ ոչ էնդեմիկ երկրներում կապիկի ծաղիկի տարածման վտանգն իրական է: ԱՀԿ-ին հատկապես մտահոգում են բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների ու հղի կանանց շրջանում վարակի տարածման ռիսկերը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 8415անգամ
Վերջին լուրեր