09 / Հունիս / 2022 : 13-51


Լավրովը՝ Փառուխում ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, որտեղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո անցկացվել է մամուլի ասուլիս:

Ասուլիսի շրջանակում Լավրովը, անդրադառնալով Արցախին, ասել է, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը առաջնահերթություն է ռուս զինվորականների համար:

Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:

«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս է անցել, ինչ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր էր գրավել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով նաև կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։

Թեև պաշտոնական հայտարարություններում նշվում էր, որ ռուսական կողմը իր պատասխանատվության գոտուց պետք է ապահովի ադրբեջանցիների դուրսբերումը, տեղացիների փոխանցմամբ՝ Փառուխում և Քարագլխում որևէ փոփոխություն չկա։

Ադրբեջանական բանակը շարունակում է դիրքավորված մնալ Փառուխից մի քանի մետր հեռավորության վրա, գյուղում ռուսներ են, իսկ հայերը չեն կարողանում վերադառնալ հարազատ գյուղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 43060անգամ
Վերջին լուրեր