09 / Հունիս / 2022 : 14-07
ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հաստատեց նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ նախագծի համաձայն՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները։
«Դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասություններ, անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը։
Զինված ուժերի ապահովումների գործընթացում պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։
Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը սակայն չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ ենք կատարում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,- ասաց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծությունների արդյունքներով՝ ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, լրամշակվում են զորահավաքային ամրագրման գործընթացին վերաբերվող կարգավորումները։
«Օրենքների նախագծերի փաթեթը շահագրգիռ պետական այլ մարմինների հետ քննարկվել է, նաև հավանության է արժանացել նախարարական պետաիրավական կոմիտեում»,- եզրափակեց Պապիկյանը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
19358անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...