09 / Հունիս / 2022 : 18-53

Հունիսի 1-ին մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է

Հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին:

Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:

Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:

Հանգամանքները պարզվում են:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի Ոստիկանությունից։
Դիտվել է 13184անգամ
Վերջին լուրեր