11 / Հունիս / 2022 : 11-48

Ուկրաինան հայտնել է իր զոհերի թիվը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 10 000 զինծառայող, գրում է iz.ru-ն։

«Հակամարտության սկզբում մենք օրական միջինում 100 մահ էինք ունենում», - ասել է նա։

Հարցին, թե այս հաշվարկներից ելնելով կարելի է ասել, որ Ուկրաինայի զինված ուժերը ռազմական գործողությունների ընթացքում կորցրել է մինչև 10 000 զինվոր, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը պատասխանել է. «Այո, մոտ այդքան»։


Արեստովիչը նաև մատնանշել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի դանդաղ զինումը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր,որ Ուկրաինան ամեն օր կորցնում է 100-200 զինծառայող։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է «կողմերի հնարավորությունների հավասարության բացակայությամբ»։ Նա հավելել է, որ Կիևը պետք է հարյուրավոր հրետանային համակարգեր և մինչև 300 հրթիռային համակարգեր ստանա Արևմուտքից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 96576անգամ
Վերջին լուրեր