13 / Հունիս / 2022 : 15-45

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը` Արեւիկը

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկավաց «Շենգավիթ» բժշկական կենտրոնից:


ԲԿ-ի գրառման մեջ ասվում է․

«ԾՆՎԵԼ Է 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՈՒՅՐԸ

Լուսանկարի փոքրիկը Արեւիկն է, ով իր ծննդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը։

Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։ Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են։

Արեւիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է եւ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։



Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, եւ ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արեւիկի մայրը երբեք չի անհանգստացրել եւ անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։

42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ։

Արեւիկն ու մայրիկն արդեն տանն են` առողջ և պատրաստ նոր կյանք սկսելու»,- ասվում է գրառման մեջ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13674անգամ
Վերջին լուրեր