Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2022 : 16-04

Զելենսկին Ուկրաինայի դեսպանատներից պահանջել է ձեռք բերել հաուբիցներ և զրահամեքենաներ

Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն երեքշաբթի ասել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին բոլոր դիվանագիտական ​​առաքելություններին հնարավորինս շատ զենք ձեռք բերելու պահանջ է ներկայացրել, այդ թվում՝ հաուբիցներ և զրահամեքենաներ, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ նահանջող ուկրաինացի ազգայնականները ավելի շատ են մարտի դաշտում թողնում Արևմուտքից մատակարարվող զենքերը, հատկապես՝ NLAW և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր։

«Աշխարհում Ուկրաինայի բոլոր դեսպաններն այժմ կենտրոնացած են մի խնդրի վրա, որը նախագահը հանձնարարել է մեզ՝ ստանալ զենք, զինամթերք, հաուբիցներ և զրահամեքենաներ»,- ասել է Միրոշնիչենկոն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։

Անվտանգության բելգիացի փորձագետ Պիեռ Անրոն հայտարարել է, որ ծանր սպառազինության պաշարները, որոնք ԱՄՆ-ն և եվրոպացի դաշնակիցները մատակարարում են Ուկրաինային, սպառվում են:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 12022անգամ
Վերջին լուրեր