11 / Մայիս / 2020 : 09-51

Բացառիկ տեղեկություն. Ինչ էր ասել ԱՄՆ նախագահ Բուշը Շուշիի օպերացիայից երկու օր անց

1992թ․ այս օրը, Շուշիի օպերացիայից երկու օր անց, Ջ․Բուշը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից.

1992թ․ այս օրը Բուշը հեռախոսազանգ է ստանում Թուրքիայի վարչապետ Դեմիրելից, որն ընդամենը 11 րոպե է տևում։ Այս փաստաթուղթը բացառիկ տեղեկություն է պարունակում այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ ճնշում է գործադրում՝ զերծ մնալ ռազմական ինտերվենցիայից Հայաստանի դեմ։

«Նախագահ Բուշ․ «ԼՂ հարցում, ես տեղյակ եմ, որ դուք ստացել եք մեր ուղերձը։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի։ Նաև հասկանում եմ, որ Ձեզ վրա ներքին ճնշում կա։ Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ։ Իրավիճակը չափազանց բարդ է»։

Դեմիրել. «Ես մեր մարդկանց նույնպես խնդրում եմ զինվել համբերությամբ։ Ես նրանց ասում եմ, որ ռազմական ինտերվենցիան անհնարին է։ Ընդհանրապես մենք այսօր չենք կարող զենքով հարց լուծել։ Մենք կաշխատենք նաև մեր ադրբեջանցի եղբայրների հետ։

Բուշ. «Նախորդ շաբաթվա վերջին ինձ զանգահարել է նախագահ Տեր-Պետրոսյանը և ես ասել եմ, որ մեզ հարկավոր է խաղաղ կարգավորում»։

 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Դիտվել է 32886անգամ
Վերջին լուրեր