16 / Հունիս / 2022 : 13-02

«Աշխարհի միակ տղամարդ ՏՂԵՆ է որ, ոչ մի կին երբեք, ոչ մի բողոք չի ներկայացրել իրեն»․ ֆեյսբուքյան հումորներից

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Բալյանը հումորային գրառում է արել դոլարի ու հենց 100 դոլարանոցի վերաբերյալ։
Գրառումը ստորև․

«Աշխարհի միակ տղամարդ ՏՂԵՆ է որ, ոչ մի կին երբեք, ոչ մի բողոք չի ներկայացրել իրեն, ոչ մի կնոջ գլուխը չի ցավացել էս մարդու ներկայությունից, ոչ մի դեղ էն ուժը չունի, ինչ որ էս տղամարդու հայացքին հպանցիկ նայելը:

Ցանկացած կին հաճույքով կկրի էս տղամարդու ծանրությունը իր ուսերի վրա ամբողջ կյանքում, առանց ախ քաշելու:

Եթե որևէ մեկը, այս մարդու միջնորդությամբ է ծանոթացել իր երկրորդ կեսի հետ, կամ միրաժ է հանդիսացել նոր առաջացող ցանկացած հարաբերությունների ընթացքում, ապա ամբողջ կյանքում պիտի շատ աջալուրջ լինել, որ հանկարծ նրա այցը իրենց օջախ չպակասի ...

Այս մարդու ցանկացած խորհուրդ ավելի ազդեցիկ է քան գիտականորեն ապացուցված, հոգեբանորեն մշակված, գրականորեն մեջբերված ցանկացած խորհուրդ կամ ուսմունք...

Սրտանց հաջողություն եմ ցանկանում բոլորին այս մարդու հետ պոտենցիալ հարաբերությունների ասպարեզում...»։
Դիտվել է 51212անգամ
Վերջին լուրեր