Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2022 : 13-40

Երևանի հիվանդանոցներում հուլիսի 1-ից վճարումները կլինեն միայն անկանխիկ. ԿԲ փոխնախագահ

Երևանի հիվանդանոցներում հուլիսի 1-ից վճարումները կլինեն միայն անկանխիկ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Մեկ տարի անց այս օրենքը կգործի նաև մարզերում գործող հիվանդանոցներում։

ԿԲ փոխնախագահն ասաց, թե, իրենց տեղեկություններով, բոլոր բուժհաստատություններն ունեն այս հնարավորությունը, իսկ նրանք, ովքեր այս պահի դրությամբ դեռ POS տերմինալ կամ այլ կերպ վճարումներ ստանալու հնարավորություն չունեն, պատրաստվում են միանալ այդ հնարավորությանը։

«POS-տերմինալներ բոլորն ունենալու են, ուղղակի, եթե հաճախորդն այդպես չցանկանա վճարել կամ այլ անկանխիկ վճարման եղանակով ցանկանա վճարել, ասենք, դրամապանակներով, դա էլ է նորմալ», - նշեց Խաչատրյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14539անգամ
Վերջին լուրեր