Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2022 : 14-22

Իշխան Սաղաթելյանը՝ վարչապետի թեկնածուի մասին

Հանրահավաքի օրերին մենք ունեինք տասնյակ հազարավոր մասնակիցներ, բայց մենք չկարողացանք հասնել կազմակերպման այն բարձր մակարդակին, որ մեր հանրահավաքներին մասնակցող 20-30 հազար քաղաքացիներից ձևավորենք կազմակերպված կանոնավոր քաղաքացիական բանակ, որ կարող էր անհնազանդության ակցիաները հասցնել այն ծավալի, որ այլևս իշխանությունը չդիմանար: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգայինժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք պետք է ձգտենք, հասնենք այն մակարդակին, որ ոստիկանական ուժերը այլևս չկարողանան դիմադրել հանրությանը և զեկուցեն՝ իրավիճակն այլևս անկառավարելի է և քո իշխանությունը չենք կարողանում պահել: Դրա բոլոր հիմքերն ու տրամաբանությունը կա: Պետք է գնանք այդ ճանապարհով: Այն արդյունքները, որ ունենք, հիմք է, որ ավելի լայն պայքարի գնանք»,-նշեց նա:



Նա ընդգծեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել և կոորդինացրել է ինքը ու վերջնական որոշումներ կայացնեու պարտականությունը դրված է եղել իր վրա և այդ համաձայնությանը եկել են շարժման ուժերի հետ խորհրդակցությունից հետո:

«Այո, որոշումների կայացման վերջնական պատասխանատվությունը դրված է եղել իմ վրա: Մենք ի սկզբանե ասել ենք՝ այստեղ չեն գալիս ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու կամ ինչ-որ առաջնորդի համար: Այս պահին վարչապետի թեկնածուի հետ կապված որևէ քննարկում չի եղել»,-նշեց Սաղաթելյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14446անգամ
Վերջին լուրեր