Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2022 : 13-15

Վրանները իրենց գործը կատարել էին, շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար․ Իշխան Սաղաթելյան

Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք որշում ենք կայացրել, որ հրապարակում պետք է ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով։ Եկել էր մի պահ, երբ պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը։ Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը, մեր խնդիրը ոչ թե վրաններով մեր վճռականությունը ցույց տալն էր, այլ այս պայքարը արդյունավետ կազմակերպելը, մեզ համար հեշտ չէր այդ որոշումը ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնաարդյունքի համար, գոյություն ուներ նպատակահարմարության և արդյունավետության հարց»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ այն քաղաքացիները, որոնք այս որոշումից հետո մտածում էին, որ պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակը։

«Վրանները իրենց գործը կատարել են, մեր քաղաքացիների ուժերը հիմա այլ տեղերում են մեզ պետք, կհամոզվեք, որ պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէր վրաններով»,- ասաց Սաղաթելյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 7141անգամ
Վերջին լուրեր