15 / Հունիս / 2022 : 09-47

Ֆրանսիայի հրապարակից հանվել են վրանները․ երթևեկությունը վերականգնվել է (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակից հանվել են վրանները։ Մայրաքաղաքի երթևեկությունը վերադառնում է բնականոն ռեժիմի։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակը 1,5 ամսից ավելի է, ինչ փակ էր։ Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները վրաններ էին տեղադրել այնտեղ, և երթևեկությունն այդ հատվածում կասեցվել էր։

Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը կհավաքի վրանները, ապա նաև ազդադարել էր ցանցայային շարժման մեկնարկի մասին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 12198անգամ
Վերջին լուրեր