16 / Հունիս / 2022 : 15-57

Արցախի օկուպացված Կովսականի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել

Արցախի օկուպացված Կովսականի շրջանում կանխվել է Իրանից թմրանյութերի ներմուծումը, գրում են միջազգային լրատվամիջոցները։

«Հունիսի 7-ին՝ ժամը 22:15-ին, Կովսականի շրջանում գտնվող սահմանային հենակետում սահմանապահները նկատել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից երկու սահմանախախտի։

Չնայած «Կանգնել» հրամանին և օդում հնչած նախազգուշական կրակոցներին՝ սահմանախախտները չեն ենթարկվել և զինված դիմադրություն են ցույց տվել՝ ոտնձգություն կատարելով սահմանապահների կյանքի նկատմամբ։

Պետական ​​սահմանը խախտելու դեպքի առթիվ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ սահմանախախտներից մեկը բերման է ենթարկվել, ում մոտ հայտնաբերվել է մոտ 5880 գրամ մարիխուանայի նման նյութով փաթեթ։

Երկրորդը կարողացել է հետ փախչել Իրանի տարածք՝ օգտվելով խավարից, խիտ անտառներից ու թփուտներից»,֊գրում է Media-ն։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 58992անգամ
Վերջին լուրեր