Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունիս / 2022 : 14-02

«Հնարավորություն ունեիք դադարեցնել պատերազմը հոկտեմբերի 19-ին, բայց այնպես եղավ, որ նոյեմբերի 9-ին դադարեց»․ ՀՀ նախագահը՝ Պուտինին


Հայ ժողովուրդը գնահատում է ձեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ դուք արեցիք ռազմական գործողությունների ժամանակ, ձեր ջանքերը, որոնց օգնությամբ պատերազմը դադարեց, գնահատվում է ոչ միայն իմ կողմից։ Գիտեմ, որ Հայաստանի բնակչությունն էլ է գնահատում դա», - ասել է Խաչատուրյանը։

«Իրականում, մենք ուզում էինք շուտ ավարտել պատերազմը, ինչ-որ կերպ վերջացնել պատերազմը, և ես գիտեմ ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]. այս մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր, բայց այնպես եղավ, որ նոյեմբերի 9-ին ավարտվեց [2020թ.], բայց ամենակարևորը՝ պատերազմը դադարեց», - ասել է ՀՀ նախագահը։

«Եվ դրանից հետո ձեր ջանքերը, որ ռազմական գործողություններ տեղի չունենան, որպեսզի ձեր, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև պայմանավորվածությունները փաստացի ամրագրվեն և պահպանվեն, դա էլ շատ կարևոր է մեզ համար», - նշել է Խաչատուրյանը։
Դիտվել է 57692անգամ
Վերջին լուրեր