Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2022 : 12-30

ՊՆ-ն չի պատասխանում զանգերին, Կառավարությունը չի մեկնաբանում զինծառայողի զոհվելու հանգամանքները

Հունիսի 18-ին Վարդենիսի ուղղությամբ՝ Վերին Շորժա գյուղի դիրքերում Ադրբեջանական ԶՈՒ կրակոցներից ժամկետային զինծառայող է զոհվել, որի առնչությամբ ՊՆ մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակել։

Հետքի աղբյուրի փոխանցմամբ՝ դիրքում եղել է 7 հոգի, հակառակորդը կրակահերթ է սկսել, ինչի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանը։ Կրակահերթը տևել է մոտ երկու ժամ, հետո իրավիճակը կայունացել է։ Այս պահին կրակոցներ չկան։

Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առողջական խնդիրներ ունի, ու վերջին օրերին Երևանում է՝ հիվանդանոցում բուժում է ստանում, բայց պարերաբար կապ է հաստատում գյուղացիների հետ, վերջիններս ասում են, որ հունիսի 18-ի դեպքից հետո կրակոցներ չեն եղել, ու իրավիճակը հանգիստ է։

Մենք փորձել ենք կապ հաստատել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունայնի հետ, բայց վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։

Զանգահարել ենք նաև Կառավարության՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին, ով նշեց, որ Պաշտպանության նախարարության վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն տրամադրել կամ մեկնաբանել չի կարող։

hetq.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23975անգամ
Վերջին լուրեր