20 / Հունիս / 2022 : 16-13

Արցախը չի կարող եւ չի լինի Ադրբեջանի կազմում. Բաբայան

Արցախը չի կարող եւ չի լինի Ադրբեջանի կազմում։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Կարծում եմ՝ հայ ժողովուրդը եւ պաշտոնական Երեւանը դա հիանալի հասկանում է։ Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ։ Եվ երբեք չենք անցնի կարմիր գծերը»,- ընդգծել է նախարարը։


Պատասխանելով կարգավիճակի մասին հարցին՝ Բաբայանը փաստել է, որ հարցը շատ բարդ է՝ հաշվի առնելով հենց հակամարտության բարդությունը, որը բարդությամբ հավասար է իսրայելա-պաղեստինյանին։ «Կարճ ժամկետում հասնել կարգավորման չի հաջողվի։ Հետեւաբար, պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ համապարփակ եւ վերջնական կարգավորումը հեռավոր ապագայի գործ է։ Դրա համար պետք է պահպանել եւ փայփայել Արցախը, եւ դե-ֆակտո նրա անկախությունը պահպանելու հնարավորություններ կան»,- նշել է Բաբայանը։

Պատասխանելով Հայաստանում կառավարող կուսակցության ներկայացուցիչների արտահայտած կարծիքների մասին հարցին, որոնց էությունը հանգում է այն բանին, որ անվտանգությունը կարգավիճակից ավելի կարեւոր է, Բաբայանն ընդգծել է. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում կամ ինչ-որ կերպ կախված լինել նրանից։ Ադրբեջանը պնդում է իրենը՝ ասելով, որ Արցախ գոյություն չունի։ Մենք մերն ենք ասում, եւ մեզ հետ համաձայն են ԵԱՀԿ ՄԽ-ն եւ միջազգային հանրությունը, նշել է Բաբայանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 3984անգամ
Վերջին լուրեր