21 / Հունիս / 2022 : 18-56
                
                    
                        Կիևի ԼԳԲՏ համայնքը պահանջել է Զելենսկու գրասենյակի խորհրդականի հրաժարականը. պաշտոնյան ի պատասխան կանացի կերպարով լուսանկար է հրապարակել
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        KyivPride ԼԳԲՏ համայնքը պահանջել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Strana.ua հրատարակության Telegram ալիքը։
Պատճառն այն է, որ ուկրաինացի քաղաքական գործչի հայտարարությունները վիրավորել են KyivPride-ի անդամներին։
«Ես նորմալ եմ վերաբերվում ԼԳԲՏ մարդկանց, բայց չափազանց կոշտ եմ ԼԳԲՏ քարոզչության նկատմամբ։ Որովհետև սա շեղման քարոզ է, նորմայից շեղում, որը կոնկրետ բացասական հետևանքներ է ունենում հասարակության համար»,- ասել էր Արեստովիչը։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Կազմակերպությունը հիշեցրել է, որ հարյուրավոր մարդիկ, որոնց Արեստովիչը բնորոշել է «շեղում ունեցող», պաշտպանում են Ուկրաինան ռազմաճակատում։
Արեստովիչն արձագանքել է իր հոմոֆոբ հայտարարությունների պատճառով հրաժարական պահանջին, գրում է kp.ua-ն։ Նա հրապարակել է կանացի կերպարով արխիվային լուսանկար՝ արված 2012 թվականին «Մի՛ վախեցիր, ես կողքիդ եմ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Արեստովիչը նկարահանվել է այդ ֆիլմում։
«ԼԳԲՏ համայնքը վրդովված է և խոսում է իմ հրաժարականի մասին, բայց նայեք այս լուսանկարին և կհասկանաք, թե ով պետք է իսկապես վրդովվի։ Ես պահանջում եմ հանդուրժողականություն»,- գրել է Արեստովիչը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    15543անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է  Интерфакс -ը:
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
                            
                                11 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...
                            

                
                
                
                