Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունիս / 2022 : 15-42

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հունիսի 19-ին Վարդենիսում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայողի մահվան դեպքը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է հունիսի 19-ին Վարդենիսում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայ ժամկետային զինծառայողի մահվան դեպքին:

«Պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, խնդիրները Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում հաստատում են սահմանների սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի պլանավորված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը։

Մենք պատրաստ ենք մոտ ապագայում անցկացնել սահմանազատման երկկողմ հանձնաժողովի երկրորդ հանդիպումը Մոսկվայում։ Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին կողմերը պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ Իհարկե, կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշենք որ, հակառակորդի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 26271անգամ
Վերջին լուրեր