22 / Հունիս / 2022 : 17-01

Վարանդայում օձը խայթել է բրիտանական ընկերության աշխատակցին

Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթած Վարանդայում (Ֆիզուլի) օձը խայթել է բրիտանական RPS Energy Ltd ընկերության աշխատակցին։ Այս մասին գրում է «Մինվալ.ազ»-ը։

Ադրբեջանի ականազերծման գործակալությունից հայտնել են, որ տուժածին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել․ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը գնահատվում է բավարար։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35962անգամ
Վերջին լուրեր