Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունիս / 2022 : 09-17

ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու անսպասելի առաջարկություն կստանաք: Դա ձեզ շատ կզարմացնի, սակայն շուտով հեշտությամբ կհավաքվեք եւ արժանի պատասխան կտաք այդ առաջարկությանը: Թե ինչ, ինքներդ կորոշեք:

ՑԼԵՐ

Այսօր չեք տրամադրվի կատարել որեւէ լուրջ քայլ, որն ամբողջովին կփոխի ձեր անձնական կյանքը, իսկ դա նշանակում է` նաեւ ձեր սիրելիի անձնական կյանքը: Սակայն, եթե դուք դա չանեք, ոչ-ոք ձեր փոխարեն դա չի կարող անել: Այնպես որ` ճիշտ որոշում կայացրեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր բոլորը ձեզ հետ պաշտոնական տոնով եւ հարգանքով կխոսեն: Սակայն դուք անմիջականութան «վարպետն եք»: Այնպես որ` եթե ցանկանաք, կարող եք հալեցնել, նույնիսկ, ամենապինդ սառույցը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա որեւէ օրիգինալ եւ ռոմանտիկ ձեւով ձեզ սիրո խոստովանություն անել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա նրա մոտ չի ստացվի: Ամեն դեպքում, իմացեք, որ նա պատրաստ էր հանուն ձեզ ամեն ինչի, պարզապես, հանգամանքները խանգարեցին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հույսը մի դրեք ձեր առաջին տպավորության վրա: Սա հատկապես վերաբերում է ձեզ սիրաշահող որեւէ մեկի հանդեպ առաջին տպավորությանը: Փորձեք նրան ավելի մոտիկից ճանաչել եւ միայն դրանից հետո կարծիք կազմեք նրա մասին:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կհասկանաք, որ ընտանիքում որոշակի անհարթություններ կան. Երեխաները շատ հանդուգն են դարձել, իսկ ամուսինը` մռայլ եւ լռակյաց: Այդ ամենում ձեզ մի մեղադրեք: Շուտով ամեն ինչ կրկին կհարթվի:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր մի փոքր շփոթված կլինեք: Այն ամենը, ինչ պլանավորել էիք առաջիկա օրերի եւ շաբաթների համար, փաստորեն, զուտ երեւակայության արդյունք էին: Սակայն փորձեք հավաքվել, միայն այդպես կկարողանաք հասնել երջանկության:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր հեշտությամբ կկարողանաք գրավել բոլորի ուշադրությունը: Ձեզ պետք է միայն խորհրդավոր հայացքով նայել դիմացինին: Այնպես որ` եթե չունեք սիրելի անձնավորություն, այսօր ճիշտ ժամանակն է նրան «փնտրելու»:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եղանակի քննարկումն անծանոթի հետ այսօր, միգուցե, վերածվի ինչ-որ հետաքրքիր հարաբերության: Այնպես որ` եթե ցանկանում եք բողոքել ցրտից ու անձրեւից, ձեզ համար գտեք հմայիչ եւ հոգատար զրուցակից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին առանց որեւէ առիթի կխանդի անցյալում ձեր կյանքում եղած ինչ-որ մեկի հետ: Այդ խանդը հնարավոր է` որոշակի տարաձայնությունների պատճառ դառնա ձեր հարաբերություններում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր լավ կանեք ուշադրություն դարձնեք այն անձնավորության վրա, որը ձգող եւ հիացող հայացքով անդադար նայում է ձեզ: Միգուցե, արժե՞ շարունակել նրա հետ ծանոթությունը:

ՁԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր հարաբերություններ պարզել սիրելի անձնավորոթյան հետ: Պետք է վերջ դնել բոլոր կասկածներին եւ անհարթություններին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 44476անգամ
Վերջին լուրեր