23 / Հունիս / 2022 : 12-33

Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար, ռուս հայտնի երգիչ Յուրի Շատունովը

Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար, ռուս հայտնի երգիչ Յուրի Շատունովը։ Տեղեկությունը հայտնում է tvzvezda.ru–ն։

«Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը 48 տարեկան էր։

«Երգիչը մահացել է Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել»,–գրում է կայքը։
Շատունովի գործակալը հաստատել է տեղեկությունը։

«Այս գիշեր Յուրայի սիրտը կանգ առավ շտապօգնության մեքենայում»,– ասել է նա։

Նշենք, որ հունիսի 22-ին հայտնի էր դարձել մեկ այլ երգչի՝ «Ֆաբրիկա զվյոզդ» նախագծի մասնակիցներից մեկի՝Պիեռ Նարցիսի մահվան մասին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Յուրին Շատունովի կյանքի վերջին րոպեները՝ տեսանյութը ստորև

Դիտվել է 47986անգամ
Վերջին լուրեր