23 / Հունիս / 2022 : 14-08

Այս կադրերը ցույց են տալիս Յուրին Շատունովի կյանքի վերջին րոպեները (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ մահացել է «Ласковый май» խմբի մենակատար, ռուս հայտնի երգիչ Յուրի Շատունովը։
Նշել ենք նաև, որ Յուրայի ընկերները նրան շտապօգնության մեքենա տեղափոխել են հիվանդանոց։ Տեսանյութը հրապարակել է Shot տելեգրամյան ալիքը։

«Այս կադրերը ցույց են տալիս Շատունովի կյանքի վերջին րոպեները։

Յուրայի ընկերները նրան տեղափոխում են Ռաստունովո գյուղի հիվանդանոց։ Նրանք այնտեղ մնում են մոտ 10 րոպե։ Արտիստին տեղափոխում են շտապօգնության ավտոմեքենա և ուղարկում Դոմոդեդովոյի հիվանդանոց։ Դա տևում է մոտ 20 րոպե։ Ճանապարհին շտապօգնության մեքենայում Շատունովի սիրտը կանգ է առնում»,֊

Հայտնի է նաև, որ Յուրի Շատունովը մահացել է Դոմոդեդովոյի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 514915անգամ
Վերջին լուրեր