Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հունիս / 2022 : 09-45

Սահմանազատման հարցով կան կոնկրետ առաջարկներ. Լավրովն` Ալիևին

ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Բաքվում է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք փաստաթղթերի իրականացմանը:

«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատականներով, զգալի առաջընթաց է գրանցել: Հայկական կողմի հետ մենք քննարկում ենք հարցերը, որ դեռ պետք է համաձայնեցվեն: Արդեն ուրվագծվում է ընդհանուր պատկերացումը, թե ինչպես հնարավորինս հարմարավետ ձևով կարող է լուծվել մեքենաների տեղաշարժի կազմակերպման հարցը, որպեսզի որևէ արհեստական խոչընդոտ չստեղծվի»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կնպաստի այդ աշխատանքին, մինչև արդյունքի հասնեն: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի շուտ հասնել արդյունքի:

«Մենք, այլ պայմանավորվածությունների համաձայն, պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցերով Հայաստանում ու Ադրբեջանում ստեղծված հանձնաժողովներին։ Այս առումով կան կոնկրետ առաջարկներ, որոնք ուրախ կլինեմ Ձեզ հետ քննարկել»,- նշել է ՌԴ գլխավոր դիվանագետը։

Խոսելով խաղաղության ապագա պայմանագրի, դրա դրույթների մասին` Լավրովը նշել է, որ արդեն լսել են հայկական կողմի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այս հարցի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամությունը:

«Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,-նշել է դիվանագետը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16306անգամ
Վերջին լուրեր