24 / Հունիս / 2022 : 13-13
                
                    
                        Կրասնոդարում Կամո Եղոյանը սրճարանում այցելուների աչքի առաջ սպանել է Սերգեյ Հակոբջանյանին (տեսանյութ)
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում երկու ընտանիքների միջև երկարատև դիմակայությունն ավարտվել է քաղաքի կենտրոնում սպանությամբ: Ոչ մեկից չթաքնվելով՝ 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան և երեխաների աչքի առաջ կրակել ճաշելու եկած այցելուի վրա։ Նա մտել է հաստատություն և կրակել սեղանի մոտ նստած տղամարդու վրա։ Ռեստորանի մատուցողուհին աթոռ է նետել Եղոյանի վրա, որից հետո հաճախորդներից մեկին հաջողվել է բռնել նրան, գրում է ntv.ru-ն։
Սրճարանի տիրոջ որդին՝ Իգոր Զոլոտուխինը, պատմել է, որ սպանության պահին ինքը գտնվել է երկրորդ հարկում, լսել է կրակոցներն ու վազել ցած։ Նա կարողացել է խոսել արդեն հատակին պառկած Եղոյանի հետ։
«Մոտեցա մարդասպանին ու հարցրի. «Ինչո՞ւ ես դա արել, այն էլ սրճարանում, որտեղ երեխաներ, երիտասարդներ կան»: Նա ասաց, որ սա արյան վրեժ է. «Երեկ նա այրել է իմ տունը»», - վերհիշել է Զոլոտուխինը։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Այժմ քննիչները պարզում են սպանության դրդապատճառը։ Արդեն ի հայտ են եկել առաջին վարկածները, որ մահացած Սերգեյ Հակոբջանյանը Կամո Եղոյանի որդուց ագրեսիվ կերպով պահանջել է վերադարձնել որոշակի պարտք։Երկու ընտանիքների միջև կոնֆլիկտը երկար էր ընթանում, սպանությունից մի քանի ժամ առաջ այրվել էր Եղոյանների ընտանեկան տունը։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այն հրկիզվել է: Դրանից հետո Եղոյանների ընտանիքի 54-ամյա հայրը վերցրել է ատրճանակը և որոշել վերջ տալ երկու ընտանիքների միջև վեճին։
Քննիչներն արդեն պարզել են, որ Կամո Եղոյանը զենքի թույլտվություն չի ունեցել։ Տղամարդն արդեն ցուցմունք է տվել քննիչներին։ 
Տեսանյութը՝ դիտեք այստեղ
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ 
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    130008անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է  Интерфакс -ը:
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
                            
                                11 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...
                            

                
                
                
                