24 / Հունիս / 2022 : 16-25

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կոալիցիա են հավաքում Ռուսաստանի հետ պատերազմելու համար․ Լավրով

Եվրոպական երկրները միավորվում են ընդդեմ Ռուսաստանի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ռիա Նովոստին։

«Գիտեք, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Հիտլերն իր դրոշի տակ հավաքեց եվրոպական երկրների զգալի մասը, եթե ոչ մեծ մասը Խորհրդային Միության դեմ պատերազմելու համար: Հիմա նույնպես, ներառյալ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի հետ հավաքում են ժամանակակից կոալիցիա՝ Ռուսաստանի Դաշնության դեմ կռվելու և մեծ հաշվով պատերազմելու համար։ Այս ամենին մենք շատ ուշադիր կհետևենք»,-ասել է Լավրովըը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ ասուլիսում։

Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Մոսկվան «իրոք կնայի Եվրամիության պահվածքին» և «կհետևի իրական քայլերին», որոնք Բրյուսելը, ինչպես նաև Մոլդովան և Ուկրաինան կձեռնարկեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո։

Լավրովը, միաժամանակ, հավելել է, որ չի ակնկալում, որ տեսանելի կամ երկարաժամկետ հեռանկարում «Եվրամիության ներկայիս ռուսաֆոբիայի մեղադրանքը ինչ-որ կերպ կցրվի»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11959անգամ
Վերջին լուրեր