24 / Հունիս / 2022 : 18-37

Յուրի Շատունովին նախքան հուղարկավորելը կդիակիզեն

Ռուսական Ласковый май խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին կդիակիզեն և կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը հունիսի 28-ին։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

«Յուրի Շատունովին որոշել են դիակիզել, աճյունամոխրի հուղարկավորությունը տեղի կունենա Տրոեկուրովսկի գերեզմանատանը հունիսի 28-ին»,- ասել է աղբյուրը։


Ավելի վաղ արտիստի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հուղարկավորության օրը կախված կլինի Շատունովի կնոջ ժամանմանումից. նա ներկայում գտնվում է Գերմանիայում։

Շատունովը մահացել է 48 տարեկանում։ Ласковый май խմբի մենակատարի մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն էր։

Յուրին Շատունովի կյանքի վերջին րոպեները՝ տեսանյութը ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 336101անգամ
Վերջին լուրեր