25 / Հունիս / 2022 : 11-02

Վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողները․ նրանցից մեկը մահացել է․ՊԲ-ն մանրամասներ է հայտնում

Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։

Ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։

Yelaket.am-ըտեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21236անգամ
Վերջին լուրեր