25 / Հունիս / 2022 : 14-10

Գալկինը համերգի ժամանակ աչքին հարված է ստացել Ռուսաստանի մասին խոսելիս (լուսանկար)

Իսրայելում խնձորով հարվածել են Մաքսիմ Գալկինի աչքին՝ Ռուսաստանի մասին կատակելիս, գրում է mk.ru-ն։

Մաքսիմ Գալկինն այժմ քայլում է «սևացած աչքով»։ Թվում է՝ արտիստը լուրջ վնասվածք է ստացել: Իսրայելում Գալկինի համերգի ժամանակ հանդիսատեսներից մեկը մրգեր է նետել նրա վրա այն բանից հետո, երբ Գալկինը հերթական կատակն է արել՝ ասելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին McDonald's burgers-ի փոխարեն գարու շիլա են տալու՝ ճաղերի միջով։ Նա նաև նշել է թե «երկրում կրթությունն էլ է «ամուր»՝ մնացել են միայն ինֆոցիգաններ»։

Մաքսիմը սոցցանցում աչք կապտուկով լուսանկար է հրապարակել և գրել, որ ներողություն է խնդրում բոլորից, ով վիրավորվել է իր խոսքերից։

«Ամոթի խնձոր». այսպիսի մեկնաբանություններով հետևորդուհին «ողողել» է Գալկինի գրառումը։






Այնուհետև արտիստը հրապարակել է Ալլա Պուգաչովայի մինի-շորտով լուսանկարը, որն արվել է նրա դստեր՝ Լիզայի կողմից։ Լուսանկարում Պուգաչովան հիանալի տեսք ունի։ Նկարից կարելի է հասկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում Իսրայելի Կեսարիա քաղաքի նրանց տանը, որտեղ ապրում են Պուգաչովան և Գալկինը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am
Դիտվել է 118839անգամ
Վերջին լուրեր