25 / Հունիս / 2022 : 16-19

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկում պատարագի ժամանակ սայթաքել և ընկել է

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկում պատարագի ժամանակ սայթաքել և ընկել է եկեղեցու կենտրոնում։ Այս մասին գրում է ria.ru-ն։

Պատարագը մատուցվել է ի պատիվ արքայազն Պետրոսի և Մուրոմի արքայադուստր Ֆևրոնիայի։ Նշենք, որ Պատարագը շարունակվել է։

Պատրիարք Կիրիլը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ, բարեբախտաբար, իր ընկնելը ոչ մի հետևանք չի ունեցել։

«Այն փաստը, որ ես այսօր ընկա, ոչինչ չի նշանակում: Պարզապես հատակը գեղեցիկ է, կարելի է նայել դրան, այն այնքան փայլուն է: Բայց երբ վրան ջուր է ընկնում, նույնիսկ սուրբ ջուրը, գործում են ֆիզիկայի օրենքները: Ես գլորվեցի այս գեղեցիկ հատակին։ Բայց Աստծո շնորհիվ, առանց որևէ հետևանքի»,- նշել է պատրիարքը լրագրողների հետ զրույցում, գրում է life.ru-ն։

Տեսանյութ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am



Դիտվել է 29204անգամ
Վերջին լուրեր