11 / Մայիս / 2020 : 16-06

«Իմ քայլից» ովքե՞ր չեն միացել Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը

Արդեն տեղեկացրել ենք,  որ այսօր Ազգային ժողովն ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան։ Ավելացնենք, կողմ քվեարկած 79 պատգամավորներից 78-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնց է միացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։ 

Փաստորեն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից 10-ը չեն միացել քվեարկությանը։  yerkir.am-ը ներկայացնում է այդ պատգամավորների անունները։ Ստորև ներկայացնում ենք այդ պատգամավորների անունները։ Փաստենք նաև, որ վերոհիշյալ 10 պատգամավորներից 6-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, 4-ը՝ անկուսակցական։ 

Աթաբեկյան Վարդան Նելսոնի 

Բաղդասարյան Նազելի Հրաչի 

Գալստյան Մերի Արսենի 

Թովմասյան Թագուհի Մանվելի 

Կարապետյան Տիգրան Գոռի

Հովսեփյան Սոֆիա Ազատի 

Ղազարյան Թագուհի Արարատի

Միքայելյան Սասուն Մեխակի 

Մովսիսյան Սերգեյ Լեւիկի 

Ուլիխանյան Տիգրան Արմենի

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ն վավերացրել է Եվրոպայի խորհրդի Լանզարոտի կոնվենցիան:  Այն վավերացնելու նախագիծը քվեարկությամբ ստացել է 79 «կողմ», 12 «դեմ» ձայներ:  

 

ԱԺ-ն վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

Դիտվել է 28585անգամ
Վերջին լուրեր