27 / Հունիս / 2022 : 17-19

ՌԴ ՊՆ–ն հայտնել է ռուսաստանցի զինվորներին խոշտանգած օտարերկրյա վարձկանների ոչնչացման մասին

ՌԴ ԶՈւ–ն ոչնչացրել է «վրացական լեգիոնի» օտարերկրյա վարձկաններին, որոնք առնչություն են ունեցել Կիևի մերձակայքում ՌԴ զինծառայողների դաժան սպանություններին և խոշտանգումներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«ԼԺՀ–ի Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանից 3 կմ հեռավորության վրա հունիսի 26-ին տեղի ունեցած մարտերի ընթացքում ՌԴ ստորաբաժանումները ոչնչացրել են ընդհանուր 14 զինյալներով վարձկանների երկու դիվերսիոն–հետախուզական խումբ։ Առաջին խումբն «ինտերնացիոնալ» էր, բաղկացած եվրոպական տարբեր պետությունների քաղաքացիներից։ Երկրորդում վարձկաններ կային միայն Վրաստանից, որոնք այսպես կոչված «վրացական լեգիոնի» անդամներ էին», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ–ն ընդգծում է, որ «վրացական լեգիոնի» շարքերում գերազանցապես հանցագործներ են կռվում։


«Ոչնչացված վրացի զինյալները առնչություն ունեն այս տարվա մարտին Կիևի մերձակայքում ՌԴ զինծառայողների դաժան խոշտանգումների և սպանությունների հետ։ ՌԴ ՊՆ–ն տեղեկություն ունի ՌԴ զինծառայողների բռնությանն ու սպանությանն առնչություն ունեցող յուրաքանչյուր վարձկանի վերաբերյալ։ Մենք նրանց հայտնաբերել և պատժել ենք», – նշել են ՊՆ–ից։

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ ՌԴ հրետանին ոչնչացրել է ՌԴ–ում արգելված «Պրավի սեկտոր» ուկրաինական նացիստական խմբավորման ջոկատը, որը պետք է թույլ չտար Վոլչեյարովկա բնակավայրի շրջանում ուկրաինական 72-րդ մեքենայացված բրիգադի գումարտակին փախչել դիրքերից։

«Դոնբասի տարածքի ազատագրման հարցում ռուսական բանակի հաջողությունների ֆոնին ուկրաինական հրամանատարությունը փորձում է Լիսիչանսկի շրջանում կասեցնել ուկրաինական ստորաբաժանումների զինծառայողների քաոսային փախուստը։ Այսպես, ՈւԶՈւ 72-րդ մեքենայացված բրիգադի առաջին գումարտակի անձնակազմին դիրքերում պահելու համար Վոլչեյարովկա բնակավայրի մոտ էր ուղարկվել «Պրավի սեկտոր» նացիստական խմբավորման արգելափակիչ ջոկատը։ ՌԴ հրետանին ոչնչացրել է տվյալ ստորաբաժանումը», – ասվում է ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14687անգամ
Վերջին լուրեր