27 / Հունիս / 2022 : 19-07

Պուտինը կհանդիպի Ալիևի հետ

Հունիսի 29-ին Աշգաբադում կայանալիք Կասպյան գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։

«Նախատեսվում է մասնակցություն Կասպյան վեցերորդ գագաթնաժողովին, որի ավարտից հետո մեր նախագահը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Ռաիսիի հետ»,- ասել է Ուշակովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11413անգամ
Վերջին լուրեր