Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունիս / 2022 : 17-52

Արցախում կդադարեցվի գազամատակարարումը


Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։ Հայտնում է Արցախգազը։

«Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։


Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 10293անգամ
Վերջին լուրեր