29 / Հունիս / 2022 : 09-41

ԱՄՆ դոլարը արժեզրկվել է ռուբլու նկատմամբ մինչև 51,8 ռուբլի 2015-ից ի վեր առաջին անգամ

Ռուսական ռուբլին գնալով ամրապնդվում է ամերիկյան դոլարի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հունիսի 28-ին 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը Մոսկովյան բորսայում 2015 թ. մայիսից ի վեր առաջին անգամ ընկել է մինչև 51,8 ռուբլի:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մարտ ամսվա դրամային փլուզումից հետո ռուսական ռուբլին թանկացել է ամերիկյան արժույթի նկատմամբ մոտ 40 տոկոսով: Դրան նպաստել են ՌԴ կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցառումներն ու վառելիքի թանկացումը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19792անգամ
Վերջին լուրեր