29 / Հունիս / 2022 : 10-55

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին․ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 73215անգամ
Վերջին լուրեր