29 / Հունիս / 2022 : 14-34

Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումները Կիևին թույլ չի տալիս նստել բանակցությունների սեղանի շուրջ. Պոլյանսկի

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամկետների մասին և հայտարարել, որ այն կշարունակվի մինչև նպատակների իրականացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկն էլ ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է Դոնբասի շուտափույթ ազատագրմամբ։ Դիվանագետի խոսքով՝ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և հասնելու է իր նպատակներին։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Պոլյանսկին իր ելույթում նաև մեկնաբանել է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումները և նշել, որ այդ ռազմական օգնությունը Կիևին թույլ չի տալիս նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7492անգամ
Վերջին լուրեր