29 / Հունիս / 2022 : 19-06

ՌԴ Պետդուման ճանաչում է Հայաստանում տրված վարորդական իրավունքը

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ՝ Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների ճանաչման մասին՝ առևտրային տրանսպորտի, մասնավորապես՝ տաքսիների ոլորտում աշխատող անձանց համար, հաղորդում է REGNUM-ի թղթակիցը հունիսի 29-ին։

«Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները կհավասարեցվեն». - ասել է ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը։

Փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19750անգամ
Վերջին լուրեր