30 / Հունիս / 2022 : 11-43

«Առանց փշաքաղվելու չի լինում լսել այս երգը». Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ որդուն նվիրված երգի մասին

Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին։

«Կան երգեր, որ միշտ կմնան մեր հոգում ու երբեք չեն մոռացվի…, «Հերոս հայ» երգի կայացման գործում անմնացորդ աշխատել է պրոֆեսիոնալ թիմ, իսկ Ռազմիկ Ամյանի կատարմամբ առանց փշաքաղվելու չի լինում լսել այս երգը», - ֆեյսբուքում գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

Տեսահոլովակը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 84283անգամ
Վերջին լուրեր