30 / Հունիս / 2022 : 12-40


«Դուք չեք զղջա ինձ առաջադրելու համար». ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Սեդա Սաֆարյանը հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ։ Սեդա Սաֆարյանն էլ, որը ներկա էր կառավարության նիստին, հայտարարեց, թե շնորհակալ է, որ վստահել ու հավատացել են իրեն։

«Դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնում թեկնածու առաջադրելու համար», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե Սաֆարյանին կընտրեն Ազգային ժողովում. ՔՊ-ն քաղաքական որոշում է կայացրել։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև


Դիտվել է 31834անգամ
Վերջին լուրեր