30 / Հունիս / 2022 : 15-31

Բերձորը պետք է շրջանցենք, իսկ Աղավնոյի համար պայքարը շարունակելու ենք. Արայիկ Հարությունյան

Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային երթուղում Ստեփանակերտն իր համաձայնությունը տվել է: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ տրբերակները մի քանիսն են եղել, ընտրվել է այս մեկը:

Անդրադառնալով նրան, որ այդ երթուղու գործարկման դեպքում Ադրբեջանին են անցնում Բերձորն ու Աղավնոն, որտեղ հարյուրավոր հայեր են ապրում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Հիմա բանակցություններ են տարվում, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան: Ինչքան գիտեմ, մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ավելի մանրամասն տեսանյութում՝ ստորև

Yelaket.am
Դիտվել է 10341անգամ
Վերջին լուրեր