30 / Հունիս / 2022 : 17-45


Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան

Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է, մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ: Երբ հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու: Հայաստանում բացառվում է միջանցքային տրմաբանությամբ որեւէ ճանապարհ: Միանշանակ ստուգվելու է, այդպիսի հարց երբեք չի քննարկվել»,-ասաց նա:

ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ ապաշրջափակումը քննարկվել է եւ Մոսկվայում եւ Բրյուսելում. «Եթե հիշում եք, երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Նայոմբերին երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երեւանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրմաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում: նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որեւէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել եւ շարունակում է սա մնալ»,-ընդգծեց նա:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10580անգամ
Վերջին լուրեր