29 / Հունիս / 2022 : 19-01

«Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը», որը պետք է Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի մարզով միացնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, արդեն իրականություն է դառնում, չորեքշաբթի ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Աշխաբադում Կասպից ծովի վեցերորդ գագաթնաժողովում։

«Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորելուց հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերակառուցման և վերականգնման ուղղությամբ։ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Ինքնիշխան Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան Երևանը հիշեցնում է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 27411անգամ
Վերջին լուրեր