01 / Հուլիս / 2022 : 10-36

«Նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու»․ Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում վստահեցրել է՝ հասնելու են իշխանությունների հեռացմանը։

«Հասնելու ենք սրանց վռնդմանը, որովհետև այլ տարբերակ չունենք։ Հիմա ամառ է։ Թող մի քիչ ասեն, խոսեն, ծափ տան, ուրախանան, իրար ոգևորեն»,- ասել է նա՝ հավելելով, որ պայքարը նոր թափով շարունակվելու է։

Իշխան Սաղաթելյանը նշել է նաև՝ իշխանությունների պահվածքն ունի մեկ հասցեատեր, և այդ հասցեատերը հենց իրենք են։

«Իրենք իրար են հույս տալիս, որ լավ է լինելու։ Երբ տեսնում եք Նիկոլին, Ալենին, մյուսին, որ մեծ-մեծ խոսում են, էդ խոսելու ընթացքում իրենք անընդհատ մտածում են՝ լավ, էս ամեն ինչի տակից ո՞նց ենք դուրս գալու։ Ես ձեզ վստահ եմ ասում։ Բայց քանի որ ունեն թիմ, ունեն ոստիկանություն, որին պետք է «դուխ» տան, ունեն ԱԱԾ, դատախազություն, քննչական ստրուկ մարմիններ, որոնք ծառայում են այս դավաճաններին, նրանց պետք է անընդհատ ցույց տան, թե «տեսեք-տեսեք, մեր դեմ խաղ չկա, մեր իշխանությունը ժամանակավոր չէ, իսկ ընդդիմությունն ու շարժումը պարտվել են»։ Նրանց ամբողջ պահվածքը այս տեսանկյունից է»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։


Ըստ ընդդիմադիր գործչի՝ իշխանություններն էլ լավ գիտեն, որ շարժումը չի մարելու, իսկ իրենք պատասխանատվության են ենթարկվելու։

«Իրենք լավ գիտեն, որ իրենց արածները չեն մարսելու։ Այս վերջին լկտի պահվածքից հետո ասեմ, որ նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու։ Նրանք ճակատագիր չունեն։ Երկիր հանձնող, դավաճանության գնացած, անմեղ մարդկանց բանտարկած, սրիկայությունների շարք գործած մարդիկ գերեզման չեն ունենալու Հայաստանում։

Ես գիտեմ՝ նրանց կյանքի նպատակն է մեզ չեզոքացնելը՝ ոնց կարող են։ Ձեռքները ճար լինի, մեզ կբռնեն, կհանձնեն Ալիևին։ Բայց չեն կարողանալու։ Նրանք պետք է գնան, որովհետև նրանք հայ ժողովրդի թշնամիներն են ու դահիճները։ Ու ոնց ուզում են, թող հասկանան։ Ինչքան կարող են, թող իրար «դուխ» տան, հույս տան։ Միևնույն է, փրկություն չունեն», - ասել է Իշխան Սաղաթելյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6250անգամ
Վերջին լուրեր