01 / Հուլիս / 2022 : 14-54

COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր․ ԱՀԿ

COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված նոր դեպքերի աճ է արձանագրել աշխարհի 110 երկրում` ԱՀԿ վեց տարածաշրջաններից երեքում: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19-ի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4.1 միլիոն նոր դեպք` 20% աճ:

«Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ»,-ասել է Թեդրոս Գեբրեյեսուսը` ավելացնելով, որ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը:

Թեև այս պահին աշխարհում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է հարաբերականորեն կայուն, նա կոչ է արել երկրներին շարունակել պատվաստել բնակչությանը, հատկապես 65 տարեկանից բարձր` հիշեցնելով, որ Երկրի վրա հարյուր միլիոնավոր մարդիկ մնում են չպատվաստված, և աճում է հիվանդացության ու մահացության ռիսկը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24263անգամ
Վերջին լուրեր