02 / Հուլիս / 2022 : 11-41
«Բիզնեսը ճիշտ վարելու ու հաջողելու համար անհրաժեշտ է կա՛մ ներխուժել, կա՛մ ձևավորել բարենպաստ միջավայր»․ Ստելլա Ակլյան
«Մայրական տատիկս լոռեցի է, պապիկս՝ արմատներով Կարսից։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, ինքն էլ այնտեղ է ծնվել ու մեծացել, հետագայում, արդեն հասուն տարիքում, տեղափոխվել է Հայաստան»,- խոսելով իր արմատների մասին՝ պատմում է ԱՄՆ-ում Հայկական տեղեկատվական ընկերության հիմնադիր-ղեկավար Ստելլա Ակլյանը։
Իր՝ արտերկրում ծնվելու, Հայաստան, այնուհետև կրկին ԱՄՆ տեղափոխվելու պատմությունը Ստելլան շատ հակիրճ, հստակ և պարզ է ներկայացնում, առանց չափազանցությունների ու սենտիմենտալ պատմություններով համեմելու.
«Ես ծնվել եմ 1992 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ծնողներս ամուսնությունից հետո շրջագայության են մեկնել ԱՄՆ, կարճ ժամանակ անց պարզվել է մայրիկիս հղիության մասին, ծնվելուցս երկու ամիս անց վերադարձել են Հայաստան։ Ծնվելուց հետո երբեք չէի եղել ԱՄՆ-ում՝ մինչ 2017 թվականը, երբ ամուսնուս ու աղջկաս հետ եկանք Լոս Անջելես՝ աշխատանքի բերումով, ու դեռևս մեր կենցաղն ու աշխատնքը կազմակերպում ենք նաև այստեղ»,- անցյալը թերթում է Ստելլան՝ գտնելով, որ անկախ բնակության վայրից, ցանկացած մարդ պետք է հավատարիմ մնա իր ազգային ինքնությանն ու երբեք չմոռանա այն.
«Մեզ դեռ փոքր տարիքից սովորեցրել են, որ, եթե չիմանաս՝ որտեղից ես գալիս, չես հասկանա՝ ուր պետք է գնաս։ Այդ միտքը շատ ամուր կապերով արմատացել է իմ գիտակցության մեջ, ինչն էլ առիթ է հանդիսացել անդադար ուսումնասիրելու և ամեն անգամ նորը բացահայտելու համար, թե՛ նեղ անձնական-ընտանեկան պատմությունն ու անցյալը, թե՛ ազգային ինքնությունն ու պատմությունը։ Ազգային ինքնության գիտակցումը կարևոր է սեփականը պահելու, այլ տեսակին չձուլվելու և սերունդներին այդ տեսակը որպես ժառանգություն փոխանցելու համար»։
Խոսելով այդ ամենի մասին, Ստելլան ավելացնում է նաև, որ հավատարիմ մնալը չի ենթադրում մնալ նախորդ դարում ու պտտվել միայն անցյալի շուրջ՝ մոռանալով, որ աշխարհը սատանայական արագությամբ զարգանում է: Նա կարծում է, որ այդպես մտածողները ոչ թե պահպանում են ազգային ավանդույթները, այլ՝ փակուղի ստեղծում դրանց համար.
«Ես կողմ չեմ այն երևույթին, երբ մենք «փախուստ» ենք կատարում դեպի այն ավանդական ինքնություն, որը, տրամաբանության սահմաններում, իհարկե, ներդաշնակ չէ ներկայիս սոցիալական կյանքի, ապրելակերպի և բարքերի հետ։ Եվ որպեսզի կարողանանք ճիշտ բալանսավորել ազգայինը և ժամանակակիցը, ինքնադրսևորվենք որպես անհատ, առաջնային եմ համարում կրթվածության հանգամանքը, սովորելու ձգտումը, ուսումնասիրելու և բացահայտելու, համեմատականներ անցկացնելու , ճիշտը սխալից տարանջատելու կարողությունը։ Անշուշտ պետք է ճանաչենք մեր նախնիներին, քաղենք ճիշտն ու անհրաժեշտը, բայց միայն դա բավական չէ ինքնադրսևորվելու համար, շատ աշխատանք պետք է կատարենք ինքներս մեր պատկերացումների, մոտեցումների, գաղափարների ու վարքի վրա»։
Մեզ հետ զրույցում Ստելլան նշեց, որ ինքը հայկական դաստիարակություն ունի, բայց մի փոքր արտասահմանյան մոտիվներով: Առաջին հայացքին տարօրինակ ու անհնարին թվացող այդ միտքը նա այսպես բացատրեց.
«Մեծացել եմ հայկական ընտանիքում, հայրական խստության ու մայրական հոգատարության համատեղելիությամբ, բայց մեզ երբեք ոչ մի ստանդարտներով չեն սահմանափակել՝ հագուստի ընտրության կամ շփման, չեն պարտադրել անել մի բան, որը կհաճոյեցնի հարևաններին, չի եղել արտահայտություն՝ «բա ինչ կմտածեն»։ Ես նման երևույթների հետ շատ ավելի ուշ տարիքում եմ ծանոթացել ու շատ զարմացել։ Ինձ երբեք չեն վերաբերվել որպես երեխայի, միշտ ազատ արտահայտել եմ իմ տեսակետը, իրավունք եմ ունեցել չհամաձայնելու ու իմ կարծիքը հիմնավորելու։ Աջակցել են խորհդով, բայց որոշումներ միշտ ինքս եմ կայացրել։ Դա է, երևի, որ այդքան էլ չի համապատասխանում հայկական ազգային ստանդարտներին, բայց ես շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել վաղ տարիքից սեփական «ես»-ն ունենալու ու անհատապես կայանալու։ Ինքս էլ փորձում եմ երեխաներիս հայ դաստիարակել՝ խուսափելով անառողջ ավանդական պարտադրանքներից»:
Ստելլան մտածում է հայկական դիմագիծը, որի առանցքը մշակույթն է զարգացման նոր ուղի մտցնելու, ժամանակի հետ էլ ավելի զարգացնելու շուրջ: Նա կարծում է, որ մանավանդ հիմա հայությունն իրավունք չունի նահանջելու այդ հարցում.
«Ազգային դիմագիծը հայի դեպքում միշտ է կարևոր ու արդիական։ Մեր պատմությունը, գրականությունն ու մշակույթը այնքան պարտավորեցնող հարուստ են, որ մենք իրավունք չունենք խեղաթյուրելու ու կորցնելու։ Ուղղակի ազգայինը պահելով՝ պետք է սովորենք նաև առաջ շարժվել ու չապրել միայն անցյալի հուշերով։ Մենք կանք ու պիտի պահպանենք մեր հաղթանակած դիմագիծը, շարունակենք կերտել նոր ազգային արժեք ներկայացնող գործեր, որ սերունդներին ժառանգելու բան ունենանք»:
Նա մի շարք օրինակներ է բերում՝ համոզելու, որ մշակույթի ժամանակակից դրսևորումները շատ կարևոր են և ստացված, բացի այդ որևէ կերպ չեն ստվերում այդ մշակույթի արժեքը.
«Դրա համար ուղղակի լուրջ աշխատանք է հարկավոր. արդեն իսկ շատ հաջողած պրոյեկտներ, որոնք վկայում են այդ փաստը (Սոնա Ռուբենյան և Գարիկ Պապոյան, Սիրուշո, Պռեգոմեշ, Project LA, …): Եթե մշակույթի բնագավառում ունենք հաջողություն, ապա վստահ եմ՝ կարելի է հաջողել նաև մյուս բնագավառներում, կարևորը՝ ամեն ինչ անել ճիշտ, խելամիտ, գիտակցված ու ճաշակով»։
Խոսելով կրթության մասին, մեր զրուցակիցը նշեց, որ այն բացառիկ դեր ունի մարդու կյանքում, և, որ այդ տարիներին սովորած շատ բաներ հետո դառնում են հենարաններ՝ կյանքում անվտանգ առաջ գնալու համար.
«Ունեցել եմ ուսուցիչներ, ում դերակատարումն իմ կյանքում շատ մեծ է եղել ոչ միայն դպրոցական գիտելիքի, այլ որպես անհատ ձևավորման և աշխարհայացքի կերտման հարցում։ Առհասարակ, այն ժամանակ, կարծում եմ, ամեն ինչ այլ է եղել՝ իր դրական և բացասական ազդեցություններով։ Երևի դպրոցը յուրաքանչյուր մարդու կյանքում առաջին ու նախնական փուլն է՝ ինչ-որ դժվարություններ հաղթահարելու, պատկերացումներ ձևավորվելու հարցում։ Ես էլ բացառություն չեմ»։
Բոլորովին այլ, ավելի համապարփակ և ոչ ստանդարտ կարծիք ունի նա բուհի ու բուհական կրթության մասին, գտնելով, որ այնտեղ ձեռք բերած կենսափորձը մարդուն հետագայում շատ անելանելի վիճակներից է դուրս բերում.
«Բուհը ամենակարևոր ու որոշիչ շրջաններից մեկն է մարդու կյանքում։ Եվ բուհ ասելով ես նկատի չունեմ միայն այնտեղ ստացած ուսումնական գիտելիքները։ Բուհը կերտում է, թրծում ու ձևավորում այն անհատին, որը հետագայում քայլելու է կյանքի ուղով, կայացնելու է որոշումներ ու անելու է ընտրություն։ Այն միջավայրն ու շրջապատը, որը ստեղծում ես քեզ համար բուհում, հետագայում կերտում են քո անհատականությունը։ Դա այն տարիքն է, երբ արդեն մարդ հասուն է ու կանգնած մեծ կյանքի ճանապարհին»։
Բուհական միջավայրի կարևորության ու կենսափորձի փոխանցման համատեսքտում Ստելլան հիշեց նաև իր ավարտած բուհի ղեկավարին՝ ընգծելով նրա մարդկային որակների կարևոր ազդեցություններն իր կայացման գործում.
«Ավարտել եմ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանը։ Իմ բուհն ինձ շատ բան է տվել։ Իմ կյանքի կարևորագույն ուսուցիչներից մեկն էլ եղել ու շարունակում է մնալ իմ ռեկտորը՝ Արմեն Դարբինյանը, ումով միշտ հիացել ու հպարտացել եմ, շատ բան եմ իրենից սովորել ու շարունակում եմ սովորել»։
Տասնհինգ տարեկանից մեդիաոլորտում աշխատած Ստելլայի համար մեդիան ապրելակերպ ու կենսափորձ է, ուսում ու հոբբի: Աշխատանքի մեջ նա կարևորում է նաև էնտուզիազմի գործոնը, բայց նշում, որ հաճախ հասնում ես ինչ-որ փուլի, երբ էնտուզիազմը տեղի է տալիս.
«Վերջին տարիներին, ցավոք, մի փոքր հեռացել եմ ոլորտից՝ իմ անձնական գործունեության մասին է խոսքը։ Հիմա նոր նախագծի վրա եմ աշխատում արդեն այստեղ՝ Միացյալ Նահանգներում, և հուսով եմ շուտով կրկին կվերականգնեմ իմ նախկին առօրյան՝ այս անգամ ևս հոբին և բիզնեսը համատեղելով: Էնտուզիազմը աշխատանքի խթանող ուժ է, առանց դրա անհնար է որևէ բան նախաձեռնել ու սկսել, բայց դա, ըստ իս, կարճաժամկետ զգացողություն է, ու վերջանում է այն պահին, երբ բախվում ես իրական խոչընդոտների։ Հենց դա էլ հանդիսանում է այն տարանջատող սահմանը, երբ էնտուզիազմը պետք է վերածվի իրական հաշվարկի, ծնվի մոտիվացիոն ուժ, ու արդեն այդ ուժը, միախառնվելով գիտելիքի ու փորձի հետ, առաջ տանի դեպի հաջորդ քայլ ու ձեռքբերում։
Բիզնեսի մասին Ստելլայն շատ կայուն և էմոցիաներից զուրկ, սթափ դիրքորշում ունի.
«Բիզնեսն ինձ համար ապրուստի ու ֆինանսի միջոց է: Իսկ բիզնեսը ճիշտ վարելու ու հաջողելու համար անհրաժեշտ է կա՛մ ներխուժել, կա՛մ ձևավորել բարենպաստ միջավայր»,-հստակորեն ընդգծում նա։
Իսկ բիզնես-ընտանիք հարաբերություններում խնդիրներից խուսափելու համար մեր զրուցակցի կարծիքով՝ պարզապես պետք է ընտրել ճիշտ կողակից, չնայած այն բանին, որ անհնար է լրջորեն զբաղվելով աշխատանքով, կարիարայի կայացմամբ և չհանդիպել դժվարությունների, որոնք կարող են լինել և՛ տեխնիկական, և՛ մարդկային.
«Շատ թե քիչ, չափել չեմ կարող, բայց անշուշտ հանդիպել եմ դժվարությունների։ Չեմ կարող որակավորել որպես փորձություն, որովհետև դրանք չեն եղել լուրջ ու բեկումնային իրադարձություններ, սովորական խոչընդոտներ են, որոնք հանդիպում են առաջ քայլող մարդու ճանապարհին, ուղղակի համապատասխան լուծման կամ որոշումների կարիք է եղել։ Հիասթափվել եմ, երբեմն կոտրվել, հետո ավելի ուժեղացել ու հաղթահարել»։
Խոսելով հավանական սխալների, արածների ու չարածների մասին, նա ասում է, որ չի փոշմանում իր որևէ արածի համար, ավելին՝ փոշմանում է քայլերի համար, որոնք ժամանակին չեն արվել.
«Երբևիցե այնպիսի բան չեմ արել, ինչի համար համար ափսոսամ։ Եթե նույնիսկ սխալ արարք կամ ընտրություն է եղել, էլի չեմ ափսոսում, որովհետև սխալների վրա սովորում ես ու ցանկացած անհաջողությունից դասեր ես քաղում հետագայի համար։
Կան, երևի, բաներ, որոնք չանելու համար եմ զղջում, բայց դրանք չափազանց սենտիմենտալ ու անձնական են»։
Սկզբաղբյուր՝ azg.am
Դիտվել է
28367անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...