Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հուլիս / 2022 : 14-48

Ուկրաինայի հետախուզության ղեկավարն ասել է, թե երբ կավարտվի պատերազմը

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է, որ արդեն օգոստոսին կլինեն Ուկրաինայի առաջին տեսանելի արդյունքները, հաղթանակները, իսկ մինչև տարեվերջ ակտիվ գործողությունները բավականաչափ կկրճատվեն։

Բուդանովն ասել է, որ պատերազմը կավարտվի 2023 թվականին՝ օկուպացված տարածքների վերադարձով։

«Ելքը 1991 թվականի դրությամբ սահմաններին կլինի Ռուսաստանի ձեռնարկած այս ամբողջ արկածախնդրության ավարտը», - ասել է Բուդանովը՝ հստակեցնելով, որ, իր ենթադրմամբ, տեղի կունենա հաջորդ տարի:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 46831անգամ
Վերջին լուրեր