Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հուլիս / 2022 : 11-05

Վլադիվոստոկի ափերի մոտ 3-մետրանոց շնաձուկ է հայտնաբերվել. մարդու համար ամենավտանգավոր տեսակներից մեկն է՝ մակո շնաձուկը (տեսանյութ)

Վլադիվոստոկի ավազանում ականատեսները տեսանկարահանել են 3–մետրանոց շնաձկանը։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Newsbox24.tv Telegram ալիքում։

Պարբերականի տեղեկություններով՝ կենսաբան Վալերի Գալկոն Ռուսկի կղզու մոտ շնաձուկ է նկատել, որը գտնվում էր Վլադիվոստոկի ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Մասնագետը պարզել է, որ սա շնաձկան` մարդու համար ամենավտանգավոր տեսակներից մեկն է՝ մակո շնաձուկը։ Բացի այդ, տղամարդը խորհուրդ է տվել` ինչպես պաշտպանվել գիշատիչից։

Նրա խոսքով՝ մակոն ամենաարագ ու ագրեսիվ շնաձուկն է։ Հարձակման ժամանակ ամենից հաճախ զոհը սկզբում հզոր հարված է ստանում հարձակվող շնաձկան մարմնից, իսկ երբ նա արդեն ապակողմնորոշված է, գործի են դրվում ատամները։ Մասնագետը կոչ է արել ուշադիր լինել և ծովը չմտնել, եթե մարմնի վրա նույնիսկ փոքր վերքեր և քերծվածքներ կան: Շնաձկան համար արյան հոտը հարձակման ազդանշան կլինի։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումները

Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. վերջինս մահացել է

Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին (տեսանյութ)


Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 333678անգամ
Վերջին լուրեր