05 / Հուլիս / 2022 : 13-35

Թշնամական Ադրբեջանը կրակ է բացել Վայոց Ձորի Խաչիկ գյուղի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ՊՆ-ն հաստատեց

Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 51548անգամ
Վերջին լուրեր