Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հուլիս / 2022 : 18-57

Ուկրաինան պատրաստվում է հարձակմանը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Բելառուսի քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի չներքաշվեն Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն պատրաստվում է իրենց երկրի կողմից հնարավոր հարձակմանը։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 5-ին՝ The Economist 26-րդ կառավարական կլոր սեղանի բացման ժամանակ, հայտնում է պետության ղեկավարի Telegram ալիքը։

«Մենք հասկանում ենք, որ դա բելառուս ժողովրդի որոշումը չէ, և մենք կարծում ենք, որ բելառուս ժողովուրդը պետք է ամեն ինչ անի այս պատերազմի մեջ չներքաշվելու համար, բայց այն մարդիկ, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում, նույնպես պետք է պատասխանատվություն կրեն»,- ասել Զելենսկին։

Նա հիշեցրել է, որ «Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից» Բելառուսի տարածքից տարբեր տրամաչափի բազմաթիվ հրթիռներ են արձակվել։ Այդ իսկ պատճառով, ըստ նրա, չի կարելի պարզապես լռել ու ասել, որ այդ կրակոցները հնչում են ոչ թե բելառուսների, այլ ռուսների կողմից՝ իրենց տարածքից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26401անգամ
Վերջին լուրեր